...

Իսկ վերջում Ծառուկյանին ՔՊ-ի անդամատոմս կտան

Իսկ վերջում Ծառուկյանին ՔՊ-ի անդամատոմս կտան

Պետական բյուջեից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան՝ «Շանգրի լա»-ի (շահագործող՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ) փոխարեն վճարվել է ոչ թե 4.2 մլրդ դրամ, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ 5.6 մլրդ դրամ։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Ֆինանսների նախարարությունից և որոշման փաստաթղթերից։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի կառավարության նիստի քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ 2022 թվականի պետական բյուջեից 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի պետական տուրքը մարելու համար։ «Սակայն, ինչպես երևում է, Կառավարության հաշվարկները փոխվել են, այդ թիվը դարձել է 5.6 մլրդ դրամ, որի մեջ ներառվել են նաև վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը»,- տեղեկացրել է «Հետք»-ը։

Երևի ազգովի խնդրենք Նիկոլ Փաշինյանին, որ հնարավորինս արագ մարի Ծառուկյանի պարտքը։ Թե չէ, հարկատուների վրա անիմաստ «տոկոս է ֆռռալու»։ Հազար խնդիրների մեջ մնում էր հասարակությունը մի հատ էլ մտածեր՝ երբ ու ինչպես փակի Ծառուկյանի տոկոսները։ Մարդը լրիվ բինգո է «բռնել»։ Իշխանություններից համաձայնություն է ստացել մեգանախագծերի համար, խաղատան պարտքերի հարցն է լուծել, իշխանությունների հետ մեղրամիսային հարաբերություններ է հաստատել ու հանգիստ ապրում է։ Էսպես որ շարունակվի, առաջիկա ՏԻՄ ընտրություններին էլ ՔՊ-ի համար է աշխատելու։ Կոտայքի մարզում արդեն սկսել է։ Ասում են՝ Ծառուկյանի մարդիկ այստեղ ՔՊ թեկնածուներին են «բալետ անում»։ Մինչ հայ հասարակությունը կփակի Ծառուկյանի տոկոսները, «բուրժուադեմոկրատական» նոր ալյանսի փաստը կարձանագրվի։ Չնայած ավելի կարճ ճանապարհ էլ կա՝ Ծառուկյանին ընդունեն ՔՊ-ի շարքերը ու վերջացնեն այս պատմությունը:

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1794 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ