...

Գաջ մթնոլորտ

Գաջ մթնոլորտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին և դիմելով նրանց՝ ասել է. «Ուզում եմ, որ ամեն օրվա հետ այս շենքի պատերը ներծծվեն Հայաստանի Հանրապետությունով»:

«ՉԻ». Մի քիչ դժվար է սա այնպես մեկնաբանել, որ կողքից չասեն՝ խուժան, այլանդակ:

Բայց գաղափարը լավն է, հարուստ երևակայության դեպքում հզոր ծրագրեր կարելի է իրականացնել:

Օրինակ՝ Աշտարակի կողմերը բուհական կենտրոնն այնպես պետք է կառուցել, որ դրանց պատերը ներծծվեն Բիլլ Գեյթսով ու Նիկոլայ Կոպերնիկոսով:

Մի քիչ էս կողմ նոր ստադիոն են ուզում սարքել, հասկանալի է, որ այն պետք է ներծծվի Բրազիլիայի հավաքականով ու «Մանչեսթեր Սիթիով»:

«Աջափնյակ» մետրոյի պատերը պետք է ներծծվեն Ֆիդել Կաստրոյով ու Ավե Մարիայով:

Իսկ կառավարության նոր մասնաշենքը, հուսով ենք, կներծծվի գաջը չորանալու աստիճան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   268 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ