...

Գեղամիկ, դու սո՛ւս

Գեղամիկ, դու սո՛ւս

«Արամը նահատակվեց պայքարի ու շենացման ճանապարհին, ու ոչ թե մինչև խոր ծերություն սև շենքում նստած ջուր պղտորեց, զոհեր տվեց»:

Սա դաշնակցական Գեղամ Մանուկյանի մեկնաբանությունն է ֆեյսբուքի օգտատերերից մեկի գրառմանը, որտեղ զուգահեռներ են անցկացվում առաջին հանրապետության դե ֆակտո հիմնադիր Արամ Մանուկյանի ու երրորդ հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև:

«ՉԻ». Այո, Արամ Մանուկյանը նահատակվեց պայքարի ճանապարհին: Իսկ ի՞նչ արեցին նոր սերնդի բարձրաստիճան դաշնակցականները: Դարձան նորանկախ պետականության թշնամին, փորձեցին տեռորը ներմուծել նոր կազմավորված պետության ներքաղաքական կյանք, իսկ իրենց դաշնակցի՝ իշխանությունը զավթելուց հետո հարմար տեղավորվեցին և սկսեցին վայելել կյանքը:

Գեղամ Մանուկյանը չի կարող վկայակոչել գեթ մեկ բարձրաստիճան դաշնակցականի կամ նրա որդու, որը մասնակցեց առաջին կամ երկրորդ արցախյան պատերազմին: Ցերեկները հացադուլ հայտարարած Գեղամը չի կարող վկայակոչել բարձրաստիճան որևէ դաշնակցականի, որն ապրում է այնպիսի ասկետիկ կյանքով, որն ապրեց Արամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանի համար համազգային համախմբման կոչն իսկապես ջուր պղտորել է. չէ՞ որ այդ դեպքում կարող է հօդս ցնդել իր մանկական երազանքը՝ որևէ թիմի կազմում պատգամավոր դառնալու մուրազը: Մեծ համախմբման դեպքում Գեղամ Մանուկյանը կլիներ ցուցակի չորրորդ կամ հինգերորդ հարյուրյակում:

Գեղամ Մանուկյանի բախտը բերել է, որ Արամ Մանուկյանի ժամանակակիցը չէ: Հաստատապես կգնդակահարվեր դաշնակցականի պատիվը գետնով տալու համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   834 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ