...

Չեն էլ թաքցնում, որ արյուն են թափելու

Չեն էլ թաքցնում, որ արյուն են թափելու

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ֆեսյբուքյան էջում գրել է.

«Տեր-Պետրոսյանն իր օլիմպիական «բարձունքից» նորից սկսել է դասեր տալ բոլորին ու սոկրատեսյան հանգստությամբ խելք սովորեցնել բոլորին ու զգուշացումներ անել համայն Հայությանը։

Իրականում, բախումների մասին «անհանգստանալով», նա պաշտպանության փեշի տակ է առնում հոգեզավակ Նիկոլին, որը կորցրել է հանրային աջակցության բոլոր սահմանները։ Ու այսօր էլ Տեր-Պետրոսյանի կողմից արյունոտ հոգեզավակին փրկելու փորձերում հնարավոր արյան շիթերը նրա վրա են ցայտելու։ ՀԱՍՏԱՏ։ Եթե Նիկոլին ետ չպահեն ու չհամոզեն նահանջել, զիջել, գտնել արդարացում ու ԼՈՒԾՈՒՄ։

Հուսամ, այս անգամ Նիկոլին դա անելու քայլը Աննան չի արգելակի, լուծման բանալին կգտնի: Կնոջ բնազդը, ընտանիքի մոր, ինքնապաշտպանական, կանացիության գործոնը կգերիշխի։ Հանուն հայության, Հայաստանի, իր ընտանիքի հոգու ու ֆիզիկական փրկության»:

«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, որ այս տեքստը Նաիրի Հունանյանն է գրել: Չնայած, տարբերությունը քիչ է: Մարդը օրը ցերեկով հայտարարում է, որ իզուր է Լևոն Տեր-Պետրոսյանը սթափության կոչ անում կամ կողմերին կոչ անում բախումների չգնալ: 

Ու հավեսով զգուշացնում է, որ մեկ է՝ արյուն է թափվելու: Արդեն նույնիսկ գիտի, թե այդ արյան շիթերը ում վրա են ցայտելու: Այնքան հաստատակամ են ներքին արյունահեղություն սկսելու գործընթացում, որ սպառնում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարով: Ինչ-ինչ, բայց դաշնակներից նման բան սպասելի է. իրենց 130 տարվա պատմությունը վկա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ