...

Գեղամյանը Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ապօրինի ճանաչեց

Գեղամյանը Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ապօրինի ճանաչեց

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով մոտ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, այնուհետև խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ասել է. «Դե, որ Նիկոլ Փաշինյանը 70% ձայն էր ստացել, ուրեմն թող ճանաչեր Արցախի անկախությունը, թող այնպես աներ, որ Արցախը դառնա բանակցային կողմ»:

«ՉԻ». Սպանիչ տրամաբանություն է: Իբր քննադատելով իշխանություններին, Արտաշես Գեղամյանը՝ ինքն էլ չհասկանալով, ոչ լեգիտիմ է համարել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:

Այսինքն, եթե իշխանությունը լեգիտիմ է, ստացել է ժողովրդի քվեի մեծամասնությունը, ապա պարտավոր է ճանաչել Արցախի անկախությունը: Գեղամյանի համար Արցախի անկախության ճանաչման գլխավոր գրավականը օրինական իշխանությունն է:

Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առջև Գեղամյանը նման պահանջներ չի դրել: Բայց չէ՞ որ այդ երկուսն էլ էին «ստացել» ժողովրդի ձայների մեծամասնությունը: Ստացվում է, որ Գեղամյանը չի արել նման բան, քանի որ երկուսին էլ համարում է ոչ լեգիտիմ, ապօրինի, կեղծիքներով ընտրված ղեկավարներ, որոնցից Արցախի անկախություն ակնկալելն անիմաստ է: 

Ինչպես ասում են՝ պատից կախված դհոլն էլ է տարին մեկ դմփդմփում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1325 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ