Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»:
«ՉԻ». Փաշինյանը հերթական անգամ իջնում է բովանդակային բարձունքից. ոչ թե Մասիս լեռան գագաթից, այլ գրեթե Աստծո գահից։ Այս անգամ, ըստ նրա՝ ոչ թե սահմաններն են վտանգված, ոչ թե հայկական պետականությունը, այլ անձամբ Հիսուս Քրիստոսի տունը։
Նկատենք, ոչ թե Վեհարանը, ոչ թե Մայր Աթոռը, այլ Հիսուսի տունը։ Ու այդ տունը պետք է ազատագրվի։ Եվ ո՞վ պիտի առաջնորդի այդ ազատագրումը, եթե ոչ ինքը՝ Նիկոլ մարգարեն:
Այս պահին Հայաստանում ԱԱԾ-ն եկեղեցականների դեմ է դուրս եկել, իսկ վարչապետը՝ սատանայի։ Եթե հավատանք սցենարին, մոտ օրերս սպասվում է տաղանդաշատ ֆիլմ՝ «Մեսիան վերադառնում է. հատուկ թողարկում՝ Աստվածածնի այգիներից»։
Թե բա՝ շնաբարո։ Մնում էր գրեր՝ «գազանների նշանով» են ներս մտել։
Որ ասում էինք, թե քաղաքական իշխանությունն ուղղակի ուզում է վերցնել եկեղեցին, սխալվում էինք։ Նրանք ոչ թե ուզում են վերցնել, այլ ազատագրել։ Եվ ով էլ համարձակվի ասել՝ «սա արդեն չափից շատ է», կհայտնվի նույն ամայի դաշտում, որտեղ վարչապետը մենակ մաքառում է իր և Հիսուսի տան համար։
Հետաքրքիր է, երբ տաճարն ազատագրվի, այնտեղ ի՞նչ պիտի դրվի. քարե սրբապատկե՞ր, թե՞ պետական բյուջեից սնվող հոգևորականների ցուցակ։