ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը լրագրողների այն հարցին, թե բոլոր սյունեցիները գո՞հ են Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքներից, ասել է. «Ես չգիտեմ, բայց ում հետ մենք հանդիպել ենք, բոլորը գոհ էին»:
«ՉԻ». Դա նշանակում է, որ Սյունիքում հանդիպել եք բացառապես ՔՊ-ի անդամների հետ, բա իհարկե գոհ կլինեին: Մենակ դրա համար եք գնում:
Մյուս կողմից՝ սա լավ նշան չի: Հիշում ենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը մեկնում էր Արցախ, ում հետ հանդիպում էր, գոհ էին մնում: Աղ ու հացով դիմավորում էին, հյուրասիրում, հետը սելֆի անում:
Վերջը տեսանք՝ ինչ ստացվեց: