...

Գորգիսյան վարչապետ. նա թաշկինակով կխեղդի Ալիևին

Գորգիսյան վարչապետ. նա թաշկինակով կխեղդի Ալիևին

«Սոցիալական կայքերի ադրբեջանցի օգտատերերը, թշնամու երկրի ղեկավարը ծաղրում են ձեզ: Նույնը անում են մեր ռազմավարական դաշնակից պետության մեդիայի դեմքերը: Հարց. ինչպե՞ս եք պատրաստվում այդ պայմաններում բանակցել Ալիևի հետ»:

Սա ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցն էր Նիկոլ Փաշինյանին:

«ՉԻ». Շատ կուռ տրամաբանությամբ է օժտված երիտասարդը: Այսինքն՝ չեղարկենք Հայաստանում ընտրությունները, ժողովուրդը թող չմասնակցի իշխանությունների և ընդդիմության ընտրությանը, փոխարենը պահենք մոնիթորինգի մի փոքր խումբ, որը կդիտարկի ադրբեջանական սոցիալական ցանցերը և ռուսական մեդիան ու կտեսնի, թե Հայաստանում ում չեն ծաղրում, նրան էլ կնշանակենք վարչապետ:

Եթե ծաղրելը չափանիշ է, թե ով պետք է լինի վարչապետ կամ պատգամավոր, ապա Գորգիսյանը հաստատ երբեք պատգամավոր դառնալու շանս չէր ունենա: Եթե հերոսի ազգանունով պատգամավորը մի փոքր գուգլի, կտեսնի, թե հայկական սոցիալական կայքերում որքան զվարճալի գրառումներ կան իր մասին: Հիմա ինչ՝ հե՞տ վերցնենք Գորգիսյանի մանդատը:

Օրինակ՝ դժվար է պատկերացնել, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում կգտնվի պատգամավոր, որը կհորդորի Մակրոնին հրաժարական տալ, քանի որ թուրքական մեդիան ողողված է Ֆրանսիայի նախագահի վերաբերյալ ստորացուցիչ ծաղրանկարներով:

Բայց դե Գորգիսյանի տրամաբանությունն ուրիշ է: Օրինակ՝ ինքը լիներ վարչապետ, հաստատ թաշկինակով կխեղդեր Ալիևին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1008 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ