...

Կարելի է միայն պատկերացնել Միշիկի ու Նիկոլի դեմքերը

Կարելի է միայն պատկերացնել Միշիկի ու Նիկոլի դեմքերը

««Լուսավոր Հայաստանը» խորապես ու վերևից թքած ունի Մինասյանի ու Փաշինյանի վրա». Գևորգ Գորգիսյան:

«ՉԻ». Կան, չէ՞, այնպիսի մարդիկ, որոնք տարիներ շարունակ հլու-հնազանդ աշխատում են մի կազմակերպությունում, հաճույքով օգտվում շեֆի նետած բարիքներից, բայց աշխատանքը թողնելուց հետո սկսում են վայրահաչել նախկին աշխատավայրի և հատկապես շեֆի մասին:

Կարելի է միայն պատկերացնել Միշիկի դեմքը, երբ նման արձագանքներ է լսում: Կարելի է միայն պատկերացնել, թե որքան է տուժում խոհանոցի սպասքը: Կարելի է միայն պատկերացնել, թե որքան է Միշիկը փոշմանում իր լավությունների համար:

Կարելի է պատկերացնել Փաշինյանի դեմքը, երբ հիշում է, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին մի հատ լայվ չնվիրեց «Լուսավորին», չբացահայտեց ընտրողներին, որ նրանք իր հաճախորդները չեն, որ իր խաթր պետք չէ ձայն տալ Գորգիսյանին:

Բոլոր նրանք, ովքեր ապագայում կարող են ճանապարհ անցնել Գորգիսյանի հետ, պետք է հիշեն, որ կարող է մի օր արժանանան նույն խոսքերին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   835 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ