...

Զուգահեռ չենք անցկացնի փեսա Միշիկի հետ

Զուգահեռ չենք անցկացնի փեսա Միշիկի հետ

«Պարոն Փաշինյան, Դուք անտեսում եք այն քաղաքացիներին, ովքեր փորձում են իրենց խնդիրների մասին բարձրաձայնել՝ Ձեր օրինակով փողոցներ փակելով»։

Հարցադրման հեղինակը ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է:

«ՉԻ». Մեկ այս պատգամավորն է անընդհատ վերհիշում 2018 թվականի իրադարձությունները, մեկ էլ՝ փեսա Միշիկը: Հիմա, որ զուգահեռներ անցկացնենք, միանգամից կվազի դատարան: Դրա համար զուգահեռներ չենք անցկացնի, որպեսզի Գորգիսյանն իր աննպատակ հայցադիմումներով ավելորդ անգամ չծանրաբեռնի դատական համակարգը:

Հիշում է, որովհետև այն անդառնալի հետք թողեց Գորգիսյանի հիշողության վրա: Թաշկինակը ընդմիշտ հետապնդելու է լուսավոր երիտասարդին: Ինչպես 2018 թվականին չհասկացավ, թե ինչ է տեղի ունենում երկրում, այնպես էլ հիմա չի ընկալում իրողությունները:

2018 թվականին մի ամբողջ ազգ է փակել փողոցները, հիմա՝ մի խումբ անձինք, շատ նեղ նպատակներով: 2018 թվականին, երբ 5 հոգով փակում էին փողոցը, մի քանի րոպե հետո նրանց թիվը դառնում էր առնվազն մի քանի տասնյակ: Հիմա 10 հոգով փակում են, մի ժամ հետո էլ են մնում նույն 10 հոգով: Հետո իրենց աշխատանքային «սմենը» ավարտվում է և գնում են տուն՝ ֆեյսբուքում շարունակելով փողոց փակելու իրենց գործառույթը:

Կարծում եք՝ Գորգիսյանը չի՞ հասկանում այս պարզ իրողությունը: Իհարկե հասկանում է: Պարզապես ինչպես փեսա Միշիկի, այնպես էլ իր սիրտը չի ամոքվում 2018 թվականին ստացած վերքերից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   759 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ