...

Գուցե իրենցի՞ց սկսեն

Գուցե իրենցի՞ց սկսեն

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քանի որ պետությունը հիմնվում է քաղաքացիների՝ պետություն ունենալու կամքի վրա, իրենք որոշել են, որ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց ունեցած գույքի արժեքից, պարտավոր են վճարել գույքահարկ՝ որպես պետություն ունենալու կամքի դրսևորում։

Համաձայնվեք՝ շատ ունիվերսալ հիմնավորում է։ Այդպես կարելի է հիմնավորել առանց բացառության ամեն ինչ։ Օրինակ՝ որ ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ եկամտի չափից, պարտավոր են որպես «պետություն ունենալու կամքի դրսևորում» ամեն ամիս «զապչաստի հարկ» վճարել Ալենչոյի ավտոյի համար, որպես «հայերեն խոսելու կամքի դրսևորում»՝ աջակցել Շիշ Բռնողի բիզնեսներին, որպես «հայրենասիրության դրսևորում»՝ ոստիկան տեսնելուն պես մոտենալ ու ինքնակամ տուգանվել, և այսպես շարունակ։ 

Հետաքրքիր է՝ իսկ Նիկոլ Փաշինյանն ինքը չի՞ պատրաստվում պետության գլխին այսքան աղետներ բերելուց հետո հրաժարվել իշխանությունից՝ «որպես պետություն ունենալու կամքի դրսևորում»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ