...

Գըմփ-գըմփ... բո´ւհ

Գըմփ-գըմփ... բո´ւհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարությունն արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Աշտարակ քաղաքում. «Կունենանք առավելագույնը 8 պետական բուհ, դրանք կտեղափոխվեն ակադեմիական քաղաք, որը կգտնվի Աշտարակ քաղաքում»:

ՉԻ.- Վերջում պետք է ասեր. մեզի, ձեզի մեծ Ավետիս: Ավելի ճիշտ, այն ապագա ուսանողներին, որոնք պիտի ժամը 6-ին վեր կենան, որ հասցնեն Աշտարակ դասի գնալ, չուշանան: 

Շատ լավ որոշում է. ով որ անցել է քաղաքի կենտրոնով, տեսած կլինի, օրինակ՝ Աստվածաբանության ֆակուլտետի շենքը. դժգույն, սև... վըխք: Բա էն Բժշկական համալսարանը. մեջից գեշ հոտ է գալիս... փո՜ւֆ:

Պետհամալսարանի շենքի մասին ընդհանրապես չենք խոսում. փողի վրա նստած, փող չեն կարում աշխատել: Քառակուսի մետրը որ ամիսը 100 դոլարով էլ տան, մեզ ոչ էլ «Ջերմուկ» է պետք, ոչ էլ՝ Գառնի-Գեղարդ: Բոլ-բոլ կապրենք, պատգամավորների աշխատավարձերը բոլ-բոլ կբարձրացնենք: Տակն էլ ինչ մնա, թոշակ ա, բան ա... 

Ամենաշատը սրանից ուրախանալու է Գագիկ Ծառուկյանը: Չէ, ոչ թե նրա համար, որ 8 համալսարան է մնալու, այլ որ թազա բարեգործական մարշրուտ կբացի. ընդամենը 500 դրամով Հատիսից մինչև Աշտարակ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ