...

Հա էլի

Հա էլի

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ստատուս է գրել, որտեղ խիստ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին:

Առաջին, գրել է. «Որևէ կերպ չեմ ընկալում և չեմ ընդունում «Շեֆ կառաուուուլ, ֆսյո պրոպալո», «Պահը օրհասական է» ոճի պանիկյոր խոսակցությունները»: Սա Փաշինյանին է վերաբերում, որը Ոսկեպարում հայտարարեց օրհասական պահի մասին: 

Երկրորդ, գրել է. «Երրորդը, որևէ կերպ չեմ ընկալում և չեմ ընդունում, «թեմաներից խուսափելու», «վերջնագրերով խոսելու» ոճը»: Նորից վարչապետին է կպել, որը ոսկեպարցիների հետ հանդիպմանը վերջնագրային ոճով հայտարարեց, որ եթե գյուղերը չհանձնենք, մեզ վրա հարձակվելու են:

Երրորդ, գրել է. «Որևէ կերպ չեմ ընկալում և չեմ ընդունում կրկին խոսակցությունից խուսափելու պատրվակով ավելի ուժեղ և լավը երևալու համար դիմացինին թեկուզ և կիրթ ձևով վիրավորելու և հեգնելու ոճը»:

Էս վերջինն ընդհանրապես ապտակ է իր շեֆին, որը խորհրդարանում Քոչարյանի որդուն ինչ-որ գլխի տղա անվանեց: Դա և՛ վիրավորանք էր, և՛ հեգնանք: 

Չգիտենք, երևի բան է փոխվել, մարդ է վատացել, բայց ողջունելի է իշխանական պատգամավորի դեմարշը: 

Հ.Գ. Եթե, իհարկե, Վիլեն Գաբրիելյանը հետո չասի, թե ուրիշ մարդկանց է նկատի ունեցել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ