...

Հաջորդը «Քոննիքոնին» է

Հաջորդը «Քոննիքոնին» է

«Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է, և նրանք ազատ են արձակվել:

Դատավորը սահմանել է վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս ժամկետով չեն կարող վարել «Իմնեմնիմի» պոդքաստն ու այլ հաղորդումներ։

«ՉԻ». Որ ազատ են արձակվել, դա լավ է: Բայց հաղորդումներ վարելու սահմանափակում մտցնելը միայն ծիծաղ է առաջացնում:

Որովհետև իրենց բացակայության ժամանակ «Իմնեմնիմի» փոդքասթն այլ մարդիկ էին վարում՝ դրանով նաև իրենց զորակցությունը հայտնելով Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին:

Հիմա այդ նույն մարդիկ կարող են նոր պոդքաստ բացել, անունը դնել «Քոննեքոնի», որպես հյուր հրավիրել այդ երկուսին, նստել, զրից անել: Այսինքն, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հաղորդման հյուր լինելով՝ գյոզերով կարող են հաղորդումը վարել:

Դե գնա ապացուցի, որ իրենք ոչ թե հյուր էին, այլ վարող: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   367 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ