...

Առանց ձեզ տխուր կլինի

Առանց ձեզ տխուր կլինի

Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտարարել են, որ դուրս են գալիս քաղաքականությունից:

«ՉԻ». Սա հիշեցնում է հայտնի անեկդոտը: Մեկին հարցնում են, թե որքան աշխատավարձ ես ստանում: Ասում է՝ 60 հազար: Ասում են՝ այդ դեպքում ինչո՞ւ ես շարունակում այդտեղ աշխատել: Պատասխանում է, որ սիրում է քաղաքականության մեջ լինել: Հարցնում են՝ կոնկրետ ի՞նչ գործ ես անում: Ասում է՝ խորհրդարանի խոհարարն եմ: 

Այդ ե՞րբ էիք քաղաքականության մեջ, որ հիմա էլ դուրս եք գալիս: Օրը տասը ստատուս գրելը և միևնույն մարդկանց կողմից «լայքվելը» դեռ քաղաքականության մեջ լինել չէ: Եթե այդպես է, ապա միայն Հայաստանում կա մի քանի հարյուր հազար ակտիվ քաղաքական գործիչ: 

Փաստորեն իրենք քաղաքականության մեջ էին, իսկ հիմա դուրս են գալիս: Միևնույն ժամանակ խոստովանենք, որ եթե վերոհիշյալ տղաները իսկապես պահեն իրենց խոստումը և հեռանան քաղաքականությունից, ապա ընդդիմության առաջիկա ակցիաները մի տեսակ տխուր կլինեն առանց նրանց: Ոնց որ՝ տոնակատարությունն առանց կրկեսի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   907 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ