...

2 շիշ և 30 արծաթ. գցեց ձորը

2 շիշ և 30 արծաթ. գցեց ձորը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրել է. «Ֆեյքերի ՊՈԱԿ-ում` դեռևս որպես փորձագետ գրանցված և «Հայաստան» դաշինքի սիրելի նաիրի հոխիկյանին:

«Հայաստան» դաշինքի բոլոր միջոցառումների պարտադիր հրավիրյալ Նաիրի Հոխիկյանը երեկ հերթական անգամ գրել էր, որ հայկական քաղաքական դաշտի հիմնական խնդիրը Քոչարյանն ու Սարգսյանն են: Մարդ ինչքան բարոյազուրկ պետք ա լինի, որ մաքսիմալ օգտագործի Քոչարյանի ռեսուրսը, միաժամանակ վստահ լինելով, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դաշտի միակ պրոբլեմն են: Քոչարյանի մասով բան չունեմ ասելու, նվազագույնը, նրա համար, որ Նաիրին իրանց սիրելին ա ու երևի իրանք հաջորդ միջոցառման շրջանակներում Նաիրիին կասեն ինչն ինչոց ա, բայց Սերժ Սարգսյանի մասով Նաիրին ղալաթ ա անում: Սերժ Սարգսյանը ոչ թե իշխանության, այլ իշխանափոխության ձգտող ամենածանրակշիռ քաղաքական գործիչն ա դաշտում, ու էս փաստի հետ անհաշտ մրցակիցներ են նիկոլները, Հայաստանում իշխանափոխության փոխարեն իշխանության ձգտող ուժերն ու քո նման ՊՈԱԿ-ի «փորձագետները»: 

«ՉԻ». Բայց ի՞նչ է նշանակում. «Քոչարյանի մասով բան չունեմ ասելու»: Էդ մարդը կարծես իշխանությունների հետ բարտերային գործարք կնքած լինի. ամեն շահած տենդերի դիմաց մի թիմակից է հանձնում: Թե՞ դա մի քիչ ուշոտ է ասվելու:

Սա, այսպես ասած, լիրիկական ներածականն էր: Բայց հիմա էլ ընդդիմության շարքերում «Ո՞վ է այն միակ տղամարդը» հարցի շուրջ է կռիվ սկսվել: Քոչարյանականներն ասում են՝ ո՞նց թե, ինքն է որ կա, միակն ու անկրկնելին, հենա, ինքնակենսագրականում ամեն ինչ գրված է:

Սերժ Սարգսյանի համակիրներին էլ սա զայրացնում է: Ո՞նց թե, ինքն է ամենածանրակշիռը, շախմատ ա խաղում:

Բայց էս կռվում Քոչարյանը մանրից պարտվելու է. այ մարդ, բա դու էդքան մեշոկներով փող ծախսես, նաիրի հոխիկյանների բանակ պահես, որ էսօր քեզ ասեն «նեեետ»:

Հ.Գ. Էս Նաիրի Հոխիկյանն իսկականից «խոխմա» է: Այդ ստատուսում, որից զայրացել է Նարեկ Սամսոնյանը, գրել է. «Նախկին են ինչպես Քոչարյանն ու Սարգսյանը, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ներկա իշխանության ակտիվ ջանքերով «նախկինի» անվան տակ ԼՏՊ-ն չի երևում։ Այդպես ավելի ձեռնտու է Նիկոլին»: Նարեկ Սամսոնյան, հուպ տուր»: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2801 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ