...

Հալալ է ձեզ, տղերք

Հալալ է ձեզ, տղերք

Երեկ, ինչպես շատերդ չգիտեք, Ազգային էդ բևեռը միտինգ արեց: Բավական հզոր միտինգ էր, թեպետ Դանիել Իոաննիսյանի հաշվարկներով, Ազատության հրապարակում հրավիրած այդ հանրահավաքին ներկա է եղել 1150 մարդ, ինչը հարուցել է բևեռիստների զայրույթը:

Ու պետք է խոստովանել, որ այդ զայրույթը արդարացի էր: Օրինակ՝ մեր հաշվարկներով միտինգին ներկա էր 1158 մարդ: Չգիտենք՝ ոնց է Իոաննիսյանը հաշվել, որ աչքաթող է արել 4 սեմուշկա ծախողներին, 2՝ ադիբուդի և 1-ական էլ պեռաշկի վաճառողներին. մեկը՝ մսով, մեկը՝ կարտոշկով: Էդ 8 հոգին միտինգի ամենաակտիվ մասնակիցներն էին, որոնք ամենաշուտն էին եկել, և ամենաուշը՝ հեռացել: 

Բայց շատ հզոր միտինգ էր: Թերևս այսպիսի ազգային-հայրենասիրական-հայուգենական հանրահավաք դեռ պատմությունը չէր տեսել: Ցուցարարների 10 տոկոսը ծածանում էր մեր ազգային-ֆրանսիական դրոշները, 12 տոկոսը՝ ազգային-հունական դրոշները, 14 տոկոսը՝ ազգային-ամերիկյան դրոշները, 17 տոկոսը՝ ազգային-վրացական դրոշները, 22 տոկոսը՝ ազգային-եվրամիութենական դրոշները, 24 տոկոսն էլ՝ ազգային-բևեռական դրոշները: Չէ, արանքում մի քանի հայկական դրոշներ էլ տեսանք, որոնք ծածանվելիս երբեմն ազգային-կոլումբիական դրոշների էին վերածվում: 

Թե ինչի ազգային-կանադական դրոշ չկար, էդ մեկը չհասկացանք: Նու, ասում են, որ Կանադայի ազգային-հայրենասիրական դրոշ չեն ճարել: Ձեր տունը շինվի, էդ միտինգի կողքին աճող թխկենու ծառերից մի քանի տերև պոկեիք, վրացական ազգային-հայրենասիրական դրոշներից մեկի խաչերի վրա սոսնձեիք, կդառնար մի հատ պուպուշ կանադա-բևեռական դրոշ: Չե՞ք բաշարում: Բա որ հիմա Կանադան կատաղի՞: Հասկանում ե՞ք, թե դա Բևեռի համար ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ: 

Բայց հուսադրող պահեր էլ եղան: Ցուցարարները Ռուսաստանի դեսպանատան մոտ կանգնեցին, մի հատ ազգային-ազատագրական մուննաթ տեղացին շենքի վրա, շվվոց-բվվոց, այնպես, որ ռուսները ստիպված անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկեցին և մեկի տեղը երկու պահակ կանգնեցրին դռան մուտքի մոտ: Հալալ ա, այ տենց կվախենան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   583 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ