...

Իրար ոտք չեն տրորի

Իրար ոտք չեն տրորի

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հերքել է համացանցում տարածվող տեղեկությունները, համաձայն որոնց՝ հունվարի 9-ին ՀՅԴ-ն բողոքի ակցիա է կազմակերպելու Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ։

«ՀՅԴ-ի կողմից եթե որևէ նախաձեռնություն լինի, ապա հանրությունը պատշաճ կերպով կիրազեկվի այդ մասին»,- նշված է հայտարարության մեջ:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց հայկական ռադիոյի անեկդոտը: Այո, ակցիա լինելու է, բայց ոչ թե հունվարի 9-ին, այլ՝ հունվարի 8-ին, և ոչ թե Դաշնակցությունն է անցկացնելու, այլ՝ ԱԺԲ-ն: 

Բա էլ ո՞նց: Աշխատանքի հստակ բաժանում կա, չէ՞: Չի կարելի խախտել: Ռուսների դեմ ակցիաները աժբ-ականների փեշակն է, իսկ դաշնակներին տրված են նենգ Արևմուտքին, Եվրամիությանը, Ամերիկային գանահարելու գործառույթները: Հո չե՞ն տրորելու ԱԺԲ-ի ոտքը:

Ընդ որում, ԱԺԲ-ն ակցիան անցկացնելու է Գյումրիում «ժամանակավոր» (սա իրենց որակումն է) տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ՝ պահանջելով Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական «այսպես կոչված» խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։

Դե, իսկ ՀՅԴ-ն հիմա անելիք չունի, քանի դեռ Հայաստանում չկա ՆԱՏՕ-ի ռազմաբազա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ