...

Համաձայնվենք Քոչարյանի հետ

Համաձայնվենք Քոչարյանի հետ

«Ալիևը հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա, ի դեպ, խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքի հետ հարցազրույցի ժամանակ:

«ՉԻ». Բացառիկ դեպք է՝ պետք է համաձայնվենք Քոչարյանի հետ:

Այո, հայր Ալիևը խելոք մարդ էր՝ տեսավ, թե ովքեր են 1998 թվականից հետո իշխանության եկել Հայաստանում և հորդորեց որդուն չշտապել: Հայաստանի նոր իշխանավորները ժամանակի ընթացքում իրենք սկուտեղի վրա կբերեն այն ամենը, ինչ իրենք ցանկանում են:

Մինչ իրենք հզորանում են, բանակը սպառազինում, հայկական կողմը առյուծներ է խփում աֆրիկաներում: Ինչո՞ւ ժամանակից շուտ աքլորանալ՝ հայերն իրենց ձեռքով իրենց տունն են քանդում. Ադրբեջանը միջազգային մեծամասշտաբ ծրագրեր է իրականացնում, իսկ Հայաստանը իր չեղած գույքն է նվիրում օտարին:

Այնպես որ, հայր Ալիևը ոչ միայն խելոք էր, այլև հաջողակ: Իրեն ու որդուն 1998 թվականից հետո մեկը մեկից ապիկար հակառակորդներ բաժին ընկան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1355 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ