...

Հայդե, Փարիզ-Բաքու-Երևան

Հայդե, Փարիզ-Բաքու-Երևան

А в тюрьме ужинают, Макроны!

Մի ամբողջ շաբաթ լավ եղանակ էր: Շոգ չէր, արևոտ, դուրսը լիքը ռուս աղջիկներ, նաև՝ տղաներ, այսինքն՝ հայրենիք փրկելու շատ հարմար ժամանակներ էին: Բայց, ոնց որ թե ցանկացողներ չկային:

Մինչդեռ արժեր. այս շաբաթ մենք գործնականում չանդրադարձանք ոչ Նիկոլ Փաշինյանի ելույթին խորհրդարանում, ոչ էլ նրա հանդիպմանը Ալիևի, Էրդողանի և եվրոպական ջոջերի հետ: Որովհետև մեկնաբանելու բան չկա: Բա՞ն են ասում, որ բան մեկնաբանես:

Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց մոտավորապես հետևյալը. ասում է՝ մենք, երբ 2018-ին Գյումրիից սկսեցինք, բայց որովհետև 1991 թվականին Ալմա-Աթան դեռ չէր վերանվանվել, դրա համար 2020-ի եռակողմը, ինչը նախկինների պատճառով դարձավ միակողմ, բայց ես կողմ եմ, որ դեմ լինել պետք չէ, չնայած Ադրբեջանը սպառնում է, մենք մենակ չենք թողնի նրանց, ում հետ հույս չենք կապում, իսկ ընդհանրապես, խոսքը չի գնում նրա մասին...

Ասում են, Ալիևը իր օգնականներից երկուսին հեռացրել է գործից, քանի որ չեն կարողացել բացատրել, թե Նիկոլը ինչ է ուզել ասի: 

Հետո, արդեն Պրահայում, երբ Ալիևը ռաստվել էր Փաշինյանին, ասել էր՝ ախպեր, վերջը քո ասածն ի՞նչ է: Փաշինյանն էլ պատասխանել էր, թե կարող ա՞ լավ չես, չե՞ս կարդում «Հայկական ժամանակ», սաղ չոտկի գրած է: Ձեր ուզածն էլ, մեր ուզածն էլ: 

Վերջը տեսան՝ իրար չեն հասկանում, մոտեցան Մակրոնին: Ասին՝ ձյաձ ջան, մի հատ ուլադիտ արա մեր խնդիրը: Մակրոնն էլ լսեց նրանց, ասաց՝ ինձ երկու ամիս ժամանակ տվեք, գամ, տեղում մի հատ ծանոթանամ, թե ինչը ոնց է: Փաշինյանը վռազ ասաց՝ դու պրոբլեմ չունես, արի, տես, Ալիևն էլ քթի տակ ֆսֆսալով պատասխանեց, թե դու պրոբլեմ չունես, գնա, տես: 

Ու տենց մենք դիվանագիտական ջախջախիչ հաղթանակ տարանք: Բա հաղթանակ չի՞, որ ֆրանսիացիք գալու են, մեր սահմաններում վոյաժ անեն՝ դրանով իսկ ճանաչելով Հայաստանի ինքնիշխանությունն այդ սահմանների վրա: Ավելի ճիշտ, սահմանների այն հատվածների վրա, որոնք մեր վերահսկողության տակ են: Հաշվեք, որ գտած հաղթանակ էր:

Լրիվ չիժիկ-պիժիկ են

Էնքան էին ուրախացել մերոնք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրել էր. «Էն «Ալբանիայի» դաշինքը դեռ հայտարարություն չի տարածե՞լ՝ Шеф, все пропало, всё пропало! Гипс снимают, клиент уезжает!»: Յանի, եվրոպացիները կամ Արևմուտքը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սանձերն իր ձեռն է վերցրել ու ռուսներին մանրից տշում է այստեղից: Ու քոչարյանականները դրանից դեպրեսիայի մեջ են ընկել: Թե որտեղից է վերցրել, որ ռուսներին այս տարածաշրջանից դուրս են մղում, կամ՝ ինչ արդյունք է ունենալու եվրոպացիների այցը սահմանամերձ գոտիներ, դա մեզ ինչ է տալու, որքանով է դա մոտեցնելու Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու օրը, դրա մասին խոսք չկա: Էնքան որ, մանկապարտեզի երեխայի պես ուրախանում են:

Մարդամեկն ու մարտիմեկը

Լևոն Տեր-Պետրոսյանի մասով էլ մեկնաբանելիք չկա: Ուրեմն, Առաջին նախագահը գնում, նախկին ղեկավարներին առաջարկում է դաշինք կազմել, միասին մասնակցել ընտրություններին, հաղթել, մարդամեկը մերժում է այդ առաջարկը, մենակով է մասնակցում ընտրություններին, քթին ուտում, հետո Տեր-Պետրոսյանը մի հատ էլ է հավաքում նախկիններին, առաջարկում համատեղել ուժերը, ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել, նույն մարդամեկը նորից մերժում է: Հերիք չէ, մերժում է, մի հատ էլ հայտարարում է, թե մերժել է Առաջին նախագահը: 

Դե, եթե այդ մարդամեկն է նույնիսկ ակնհայտ փաստերը փորձում խեղաթյուրել, պարզ է, որ նրա բոզոյանոտ մանկլավիկներն էլ պետք է նույնը կրկնեն, թե Լևոնը 94-ին, 96-ին և ընդհանրապես, ամեն րոպե զբաղված է Ղարաբաղն ու Հայաստանը հանձնելով: 

Ինչ ուզում եք ասեք, բայց ինչպես Ցիցերոնն էր դիպուկ նկատել՝ կուզիկին միայն ԺԵԿ-ի տեղեկանքը կուղղի:

Հ.Գ. Վերնագիրը հանգը բռնացնելու համար էր, ուրիշ բան չմտածեք:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ