...

Համապատասխանեք դիվանագետի ստատուսին

Համապատասխանեք դիվանագետի ստատուսին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ադրբեջանում հերթական անգամ նշում են հայերի կողմից կատարված ինչ-որ «ցեղասպանության տարելից»:

Վերջին երկու ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ «ցեղասպանության տարելիցն» են նշում: Չի բացառվում, որ տարվա մեջ «ցեղասպանության» հիշատակի այլ օրեր նույնպես ունենան:

Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին ու ասել, որ ցեղասպանության զոհ լինելը լավ բան չէ. դուք երբևէ հայ ազգի կամ այլ ազգի կողմից ցեղասպանության չեք ենթարկվել, մի´ անդադար ձեզ վերագրեք մի ողբերգություն, որի միջով դուք երբեք չեք անցել»:

«ՉԻ». Մենք չգիտեինք, որ Էդմոն Մարուքյանին հատուկ հանձնարարություններով դեսպան են նշանակել՝ ստատուսներ գրելու համար: Որ իմանանք, մենակ դա է դեսպանի գործը, մեզ էլ նշանակեք, էնքան ընտիր ստատուսներ կգրենք, կդիմենք ադրբեջանցիներին էլ, ռուսներին էլ, բաց ստատուսով մուննաթ կգանք Եվրոպայի, Արևմուտքի, Չինաստանի, ԱՄՆ-ի վրա, պետք լինի՝ մոնղոլներին ու պարագվայցիներին էլ «կտոպկենք»:

Զուտ ներքին լսարանի համար գրված նման գրառումները իրականում ոչ մի նշանակություն չունեն: Ոչ ադրբեջանցիներն են անհարմար զգալու այս ստատուսներից, ոչ էլ դա որևէ կերպ ազդելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Մենք կկարդանք, մենք ծափ կտանք, պրոբլեմ չկա: 

Ժամանակին մենք ունեցել ենք հատուկ հանձնարարություններով դեսպան՝ Դավիթ Շահնազարյանը: Առանց հեգնանքի. թող Մարուքյանը մի հատ ճշտի, թե ինչպես է աշխատել 1990-ականներին: 

Հ.Գ. Ու մեկ էլ, նման լիազորություններով պաշտոնյան լավ կլիներ՝ ստատուս գրելուց ուշադրություն դարձներ քերականությանը: «Ցեղասպանություն» բառը տեքստում մի քանի անգամ ցեղասպանել է:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2093 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ