...

Համբալապատում


Ձըմռան մի գիշեր կար մի ԱԺ նիստ,
Հըրճվում էր անզուսպ հոտը տավարի,
Բեմ էին ելել համբալ պատանիք՝
Իրենց ցույց տալու, քըֆուր-քյաֆարի։

Ու նիստի կեսից լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղ ԱԺ դահլիճի,
Ալենչոն փըչեց կըռվի եղանակ,
Իրար գոռացին «հըլը ցա՛ծ իջի․․․»։

Քըրֆեցին իրար սաղ հերոսաբար
Ու դուրս քաշեցին զոռով երկուսին,
Մինը՝ ՔՊ-ի շարքային համբալ,
Մյուսը՝ սիրասուն ժառանգը Ռոբի․․․

Ադաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու միշտ, հընազանդ հընոց ադաթին,
Ջահել համբալներն ուղիղ եթերում
Չափալախ չեն տալ իրար մըռութի։

Ու հեռվից հեռու քըրֆում են միայն՝
Որպես փաբերի էլիտար պիժոն,
Ու զուր են կըռվին հետևում օնլայն
Նորաձև կըրթող Աննան, Սիրուշոն։

Սիրուշոն օնլայն․․․ Լյովը նըկատեց,
Մոռացավ ռեյտինգ, ադաթ ու աշխարհ,
Աչքերը փակեց-բերանը բացեց,
Քըրֆեց ու թըռավ՝ հոր պես քաջաբար․․․

Քըննություն արին, բըռնին հարիֆին,
Թե ինչպե՞ս ուշունց կըտաս մեր շեֆին։
Բաց արին տեսան գըրած զակոնում՝
Ռոբի ունեցածն «Իմ քայլ» է գընում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ