...

Հանուն երեխեքի

Հանուն երեխեքի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է. «Խաղաղությունն այն է, որ գնացք է մտել Հայաստան Ադրբեջանի տարածքով վերջին 30 քանի տարում, որը բերել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարող է հացի մեջ օգտագործվի։ Կարան ցորենի մի մասը տան հավերին։ Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չե՞ն ուտելու, այդ հավի միսը մեր երեխեքը չե՞ն ուտելու։ Այդ ցորենի մի մաս թեփը դրա կարան տան խոզերին»:

«ՉԻ». Մենք Փաշինյանին առաջարկում ենք հաջորդ անգամ Ղազախստանից որպես ցորեն թրիք ներմուծել: Կարան թափեն դաշտում, հավերը մեջը քուջուջ անեն: Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չե՞ն ուտելու, այդ հավի միսը մեր երեխեքը չե՞ն ուտելու: Ուտելու են:

Դե, թրիքի մի մասն էլ կարող է օգտագործվել որպես պարարտանյութ: Դրա շնորհիվ պտղատու ծառերի բերքատվությունը կբարձրանա: Հիմա օրինակ ծառի տված պտուղը՝ խնձորը, մեր երեխեքը չե՞ն ուտելու: Ուտելու են: 

Էն մնացած թրիքի մի մասն էլ արդեն որպես վառելիք կարելի է օգտագործել: Ջերմոցներում: Բանջարեղեն կարելի է աճեցնել: Հետո ջերմոցում աճեցրած պոմիդորը մեր երեխեքը չե՞ն ուտելու: Ուտելու են: 

Բան ենք ասում, այդ տեսակի ցորենն ավելի էժան կնստի, ավելի շատ օգուտ կտա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   90 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ