...

Հարաբերություններ պարզելու ժամանակը չէ

Հարաբերություններ պարզելու ժամանակը չէ

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է. «Այսօր, քան երբևէ, ինչպես մեր ռազմատեղեկատվական ոլորտի պատասխանատուները, այնպես էլ այդ ոլորտին առնչվող մեզնից յուրաքանչյուրը պարտադրված ենք հավատարիմ լինել այս սկզբունքին և հետևողականորեն նպաստել մեր հաղթանակի կերտման գործին:

Ամեն մեկս պետք է լիարժեք գիտակցենք, որ այսօր, երբ մարտեր են ընթանում Շուշիի մատույցներում, ամենահարմար պահը չէ հանրային հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը ոչ այնքան օգնում, որքան խանգարում է մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանությանը»:

«ՉԻ». Պետք է նշել, որ Սենոր Հասրաթյան շատ ճիշտ դիտարկում է արել: Զարմանալիորեն, այս մասին գրեթե ոչ ոք չի խոսել: Այս պահին Արցախում ծանրագույն մարտեր են ընթանում, լինել-չլինելու խնդիր է, իսկ սոցցանցերում էլ ավելի թեժ «մարտեր» են ընթանում, թե ով և որքան զենք է այս տարիներին բերել, ումն է ավելի շատ, ավելի որակյալ: Գրեթե բոլորն են լծվել այս քննարկումներին: 

Կարծես դրա ժամանակն է: Նման քննարկումները ի՞նչ օգուտ կարող են այս պահին տալ ռազմաճակատին, զինվորին ու բանակին: Հարաբերությունները պարզելու ավելի լավ պահ չկա՞ր: Միգուցե բոլոր վիճելի հարցերը թողնենք պատերազմից հետո՞: 

Հա, ապրեք, Սերժի ժամանակ ավելի քիչ զենք է բերվել, հետո՞: Սա ասվեց, սրան պատասխան եղավ, իրար սկսեցիք քրֆել, դա բանակի մարտունակությունը բարձրացնելո՞ւ է: Որ առաջնագծում կանգնած զինվորն իմացավ, թե զենք բերելու հարցում ով է ավելի հզոր եղել, իր մոտ ի՞նչն է ավելանալու: 

Նման քննարկումներն ու հարաբերություններ պարզելը խիստ ժամանակավրեպ են: Թարգել է պետք դա: Պատերազմ է, ու թուրքին չի հետաքրքրում, թե ձեզանից ով է ճիշտ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   800 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ