...

Հարյուր տոկոսանոց բարելավում

Հարյուր տոկոսանոց բարելավում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում հետ են քաշվել ՀՀ տարածքներից, ասել է. «Շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան: Բարելավումը քննարկումներին է վերաբերում»:

«ՉԻ». Եկեք հիշենք, թե ապրիլի 1-ին ԱԱԾ-ն ինչ հաղորդագրություն էր տարածել, մեջբերում ենք. «Իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»:

Փաստորեն, ԱԱԾ-ն այն ժամանակ սուտ էր ասում, կամ էլ դա ապրիլմեկյան կատակ էր: 

Կամ էլ, եթե առաջնորդվենք Անդ. Քոչարյանի տրամաբանությամբ, Տեղ գյուղի մերձակայքում բարելավումներ եղել են, բայց ոչ թե տարածքային, այլ պարզապես եթե նախկինում շաբաթը մի անգամ էին հանդիպում, ապա հետո՝ շաբաթը երկու անգամ: Այսինքն՝ բարելավումը կազմել է 100 տոկոս: 

Հիմա որ ասում են բարելավում, դա վերաբերում է բացառապես շփումներին, զրիցներին, իրար հետ քարտեզ բռնած ինչ-որ խոսակցություններին, ամեն ինչին, բացի բուն տարածքներից: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   261 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ