...

Հասանք հաջորդ դասին

Հասանք հաջորդ դասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ: Նրա ուշադրությունը հրավիրել են ամենաօդիոզ հրապարակումների վրա՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարությանը, ռուս դիվանագետներին և խաղաղապահներին:

Մատնանշվել է հանրապետության տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ հանրային հեռուստատեսության, կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների և Telegram ալիքներում շարունակվող հակառուսական արշավի անընդունելիությունը։

«ՉԻ». Սկսվա՜վ... նկատի ունենք հայ-ռուսական հարաբերությունների նոր լևելը: Մի երկու օր առաջ մերոնք էին ռուս դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրել, թե ռուսական ալիքով մեր մասին անասուն հաղորդում էիք հեռարձակել, հիմա ռուսները նույն ձևով պատասխանում են: 

Ասենք ձեզ, որ եթե այս տեմպերով շարունակվի, օրումեջ հայ և ռուս դեսպաններին ԱԳՆ-ներ են հրավիրելու. դե, եթե Telegram ալիքներն են հիշատակում, շուտով ինչ-որ ստատուսի համար են կանչելու, նույնիսկ պաշտոնական բողոքներ են ներկայացնելու, որ էս ինչ պաշտոնյան մեր դեմ ուղղված էս ստատուսը լայքել է, սրտիկել է:  

Թարսի պես Հ1 չենք նայում, իմանայինք՝ այնտեղ հակառուսական հաղորդումներ լինո՞ւմ են: Ֆեյսբուքում հակառուսական տրամադրություններ կան, բայց սոցցանցը պետական կառույց չի, ոչ էլ վերահսկվում է պետության կողմից: Այդ հարցով արդեն թող դիմեն Ցուկոյին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ