...

Հաջող, Վալոդիկ

Հաջող, Վալոդիկ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ Հայաստանն ի զորու է ինստիտուցիոնալ առումով «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը: 

«Ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին։ Ուզում եմ ընդգծել՝ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում, օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա»:

«ՉԻ». Պարզ է, հասկանալի: Սա նշանակում է, որ շուտով կհայտարարեն, թե ռուսական սահմանապահների մասնակցությունը հայ-թուրքական սահմանում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը:

Գյումրիում ռուսական ռազմաբազա կա: Արդեն թթվել է, մեր հզորացող պետականության ոտքի տակ է ընկնում, ինչքան աջակցել է, հերիք է, պետք է տեղեկացնել, որ Հայաստանն ինքնուրույն ի զորու է իր անվտանգությունը ապահովել, հաջող ասել: 

Մնում է Վերին Լարսի անցակետը: Այնտեղ էլ են ռուս սահմանապահները ծառայություն անցկացնում, այ, իրենց այնտեղից հանելը զոռ է: Կուզեն, մեր ապրանքները բաց կթողնեն, կուզեն, կփակեն: Էդ մի հարցն էլ որ լուծենք, հաշվեք, որ մեր պետությանը սպառնացող բոլոր վտանգները չեզոքացված են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1845 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ