...

Հասնել և անցնել Զիմբաբվեին

Հասնել և անցնել Զիմբաբվեին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. «Այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից ավելի շատ է։ Սա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ»:

«ՉԻ». Օրերս Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ ՏԻՄ ընտրություններում՝ այն համայնքներում, որտեղ պարտվել է ՔՊ թեկնածուն, այնտեղ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Վահան Քերոբյանը այս նույնը տնտեսության մասով է ներկայացնում: Այնտեղ, որտեղ գնաճ կա, այնտեղ մարդիկ ավելի լավ են ապրում: 

Դրա համար էլ աշխարհի ամենաերջանիկ երկիրը Զիմբաբվեն է: Այնտեղ ամեն ինչ անում են, որ մարդիկ լավ ապրեն: Միայն անցած տարի գնաճը կազմել է 837%, ազգային վալյուտան էլ արժեզրկվել է 622 տոկոսով: Նախանձից մեռնում ենք: Բոլոր զիմբաբվեցիները միլիարդատեր են, շատերը՝ տրիլիոնատեր: Մի շիշ գարեջուրն այնտեղ արժե 100 միլիարդ զիմբաբվեական դոլար: Դրախտ է:

Այնպես որ, հիմա մեր իշխանությունները Հայաստանը տանում են դեպի դրախտ: Հետո էլ ասում են՝ ապագա չկա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1182 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ