...

Հայաստա՞ն է մնալու

Հայաստա՞ն է մնալու

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ասել է. «Արցախն ու Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է հեռացնել այս իշխանություններին, իսկ դրա ճանապարհը լայն ժողովրդական ճակատի ճնշման տակ սրանց հեռացմանը հասնելն է: Հեռացման երկու ճանապարհ կա՝ հրաժարական և պաշտոնանկություն: Այս երկու գործիքներն էլ մեզ համար ընդունելի են: Մենք ասել ենք, որ օգոստոսի երկուսից սկսած մեր գործիքակազմին ավելանալու է նաև պաշտոնանկությունը: Երբ, որ օրը հանդես կգանք այդ նախաձեռնությամբ, այն օրը, երբ դրա համար լինեն բավարար պայմաններ: Կլինի սեպտեմբերին, հոկտեմբերին, թե նոյեմբերին, կյանքը ցույց կտա»:

«ՉԻ». Մի անեկդոտ կա. երեխան գալիս է տուն, հորն ասում՝ պապ, քեզ դպրոց են կանչում: 

Հայրն ասում է՝ ինչի՞: 

- Քիմիայի դասին սխալ փորձ եմ արել:

Մի քանի օր անց երեխան նորից տուն է գալիս. պապ, քեզ էլի դպրոց են կանչում:

- Բա հիմա ինչի՞:

- Քիմիայի դասին սխալ ռեակցիա եմ ստացել:

Մի քանի օր անց երեխան տուն է գալիս. պապ...

- Է՜, դե զզվացրիր, հերիք է, չեմ գնալու դպրոց:

- Է՜... դպրոց ա՞ մնացել որ:

Մեր Իշխան Սաղաթելյանն այդ դպրոցականին է հիշեցնում: Անընդհատ իշխանափոխության ինչ-որ փորձեր է անում: Ու ամեն անգամ՝ սխալ: Ամեն անգամ տապալվում են: Հիմա հայտարարել է հերթական փորձի մասին, որը կարող է լինել նոյեմբերին, կամ 2026 թվականի սեպտեմբերի 32-ին: Բայց մինչև ինքն այդ փորձն անի, Հայաստա՞ն է մնալու: 

«...մեր գործիքակազմին ավելանալու է նաև պաշտոնանկությունը»... իբր գործիքակազմ ունեն, մի հատ էլ ավելացնում են: Գնացեք, գնացեք խորհրդարան: Շուտով աշխատավարձերի օրն է գալիս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   661 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ