...

Հայաստանում չեն աջակցում՝ գոնե ԱՄՆ-ում աջակցեն

Հայաստանում չեն աջակցում՝ գոնե ԱՄՆ-ում աջակցեն

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում թուրքերը հակահայ ցույց են արել՝ ծածանելով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները և վանկարկելով «Փաշինյա՛ն, Փաշինյա՛ն»։

Հլը մի րոպե։ Փաշինյանը հայտարարում է, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղություն է հաստատում։ Եվ եթե թուրքերն ու ադրբեջանցիները «Փաշինյա՛ն, Փաշինյա՛ն» են վանկարկում, նշանակում է՝ իրենք է՛լ են Հայաստանի հետ խաղաղություն ուզում։ Բայց ախր էդ տնաշենները հե՛չ խաղաղության ձգտողի տպավորություն չեն թողնում․․․ 

Բա էլ ինչո՞ւ են Փաշինյանի անունը վանկարկում, եթե ոչ թե Հայաստանի հետ խաղաղություն են ուզում, այլ Հայաստանի չգոյություն։ Հա՜, երևի հասկացել են, որ հենց նա է Հայաստանի չգոյության հարցում իրենց ամենամեծ օգնականը, ու այդ ձևով քաջալերում են։ Տնաշեններ, բա արժե՞ր այդքան բացահայտորեն «պալիտ անել»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ