...

Հայկական անակնկալը ստացվեց

Հայկական անակնկալը ստացվեց

Հայկական լրատվամիջոցներից մեկն այսօր գրել է. «Հայկական բանակին հրահանգվել է դիրքավորվել ու պատրաստել լինել անակնկալ գրոհի»:

«ՉԻ». Ափսոս, մնացածը չեն գրել, տեսնեինք` որ ժամին է լինելու գրոհը, որ ուղղությամբ, ինչ քանակի զորքեր են գրոհին պատրաստվում, ովքեր են ղեկավարելու օպերացիան, որ կոորդինատներում են գտնվում մեր հրետանային մարտկոցները: Այդ դեպքում գրոհը աննախադեպ անակնկալ կլիներ:

Ու սա հայկական լրատվամիջոց է գրել: Ավետել է, որ անակնկալ գրոհ է լինելու: Բա որ գիտեք, որ անակնկալ է լինելու, ինչի՞ եք գրում: Այսինքն՝ պետք է մի քիչ ուղեղ ունենալ հասկանալու համար, որ եթե նման բան ես գրում, դրանով թշնամուն ես տեղեկություն հաղորդում, որը սա կարդալով՝ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկի, զորքերը մարտական ամենաբարձր պատրաստվածության բերի, ու եթե մերոնք իսկապես պիտի գրոհեին, արդեն պատրաստ սպասի և մեր գրոհը խափանի, կորուստներ ունենանք: Էս, ինչ որ գրում ենք, մանկապարտեզային մակարդակի բաներ են: 

Բա որ լուսանկար կամ տեսանյութ են հրապարակում ու գրում. քիչ առաջ էսինչ ուղղությամբ հայկական զրահատեխնիկա կամ զինվորական շարասյուն գնաց, հեսա, նայեք: Հո դուք հիվանդ չե՞ք: Մի երկու դիտում ապահովելու համար ֆազերը գցում են: 

Հետո այդ լրատվամիջոցը ջնջել է լուրը, երևի զանգել են կամ կողքից բացատրել, բայց դե ի՞նչ... անակնկալը ստացվեց: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1037 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ