ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրել է. «Չեմ դադարում զարմանալ հայկական լրատվական դաշտի անորակության մասշտաբներով: Ողբերգական վիճակ է»:
«ՉԻ». Իսկականից: Լրիվ ողբերգություն է, երբ հարկատուների փողերով սնվող հանրային հեռուստաընկերության կայքը «Կտրիճ Ներսիսյանը դեռևս 2024-ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել» վերնագրով աղբալուր է հրապարակում: Այսինքն` Նիկոլ Փաշինյանը պետական լրատվամիջոցը սարքել է հոր դուքյան կամ սեփական բոստան:
Մենք միայն կարող ենք ողջունել Ռուբեն Ռուբինյանին, որ անդրադարձել է 1-ին ալիքի խայտառակ վարքագծին: