...

Միանգամից փակեք այդ կայքերը

Միանգամից փակեք այդ կայքերը

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանափակվել է gov.am և govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։

«Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից այն կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի», նշված է որոշման հիմնավորման մեջ:

«ՉԻ». Սա պետք էր շուտ անել: Օրինակ՝ էդ ի՞նչ բան էր, որ պետական գնումների վերաբերյալ տենդերի հայտարարություն էին դնում կայքում՝ մեկ անձի գնումների սկզբունքով, Ալեն Սիմոնյանի եղբայրը շահում էր այդ տենդերը, չար ու նախանձ լրատվամիջոցները դրա մասին գրում էին, ու թշնամի երկրները, դա կարդալով, համապատասխան եզրակացություններ էին անում՝ ի վնաս ՀՀ Ալեն Սիմոնյանի շահի: 

Իհարկե, պետք էր սահմանափակել: Ինչի՞ պետք է այլ երկրներն իմանային, թե մեր մոտ նոր կահույքի, նոր BMW-ի կամ տուալետի թղթի վրա ինչքան փող է ծախսվում: Որ ուզում եք իմանաք, այդ կայքերը պետք է ընդհանրապես փակել, թող մեր չուզողներն ընկնեն չիմացության հորձանուտը, տանջվեն, փրփրեն: 

Թե ինչո՞ւ այս պարզ բանը Սերժ Սարգսյանը չէր հասկացել, մեզ համար հանելուկ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ