...

Հայկական հրաշք՝ աշխարհի ինադու

Հայկական հրաշք՝ աշխարհի ինադու

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, ասել է. «Հաշվի առնելով բոլոր թանկացումները, այնուամենայնիվ, տնտեսությունն իրական առումով աճել է 5,2 տոկոսով։ Դա նշանակում է՝ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել»:

«ՉԻ». Դե, եթե թանկացումները որևէ կերպ չեն ազդում մարդկանց գրպանի վրա, ավելին՝ այդ մարդիկ ավելի լավ են սկսում ապրել, ապա անհրաժեշտ է շեշտակի թանկացնել բոլոր ապրանքները:

Կարտոֆիլը կարելի է դարձնել կիլոն 4000 դրամ, միսը՝ 19 հազար, ռեհանը՝ 1500, իսկ սովորական սև սուրճը՝ 30 հազար դրամ: Ընդհանրապես Հայաստանը դրախտ կդառնա: 

Այսպես շարունակվի, Հայաստանը կարող է դառնալ տուրիզմի համաշխարհային կենտրոնը: Աշխարհի բոլոր կենտրոններից կգան այստեղ՝ պարզապես տեսնելու հայկական ֆենոմենը, փորձեն հասկանալ, թե ո՞նց են հաջողացնում հայերը «որքան թանկ, այնքան՝ լավ» նշանաբանով ապրել: 

Ոնց որ թե Հայաստանը մանրից դառնում է կովկասյան վագր. մլավոցն արդեն լսվում է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1139 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ