...

Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց»

Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց»

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը մեզ՝ Հայաստանի ժողովրդին, յոլա գնալու, գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՉԻ»․ Այն, որ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում օգտագործում է թուրքերեն բառ՝ խորհրդանշական է («յոլա գնալ» արտահայտության հիմքում թուրքերեն «յոլ»՝ ճանապարհ, բառն է)։ Բանն այն է, որ «հեղափոխություն-1»-ից (2018-ի մայիս) հետո մենք ունեցանք ծանր պարտություն, տվեցինք ավելի քան 4 հազար զոհ և կորցրեցինք Արցախի մոտ 70 տոկոսը, «հեղափոխություն-2»-ից (2021-ի հունիս) հետո կորցրեցինք ամբողջ Արցախը, մոտ 240 քկմ՝ ՀՀ տարածքից, և փաստացի համաձայնվեցինք «Զանգեզուրի միջանցք» տրամադրել Ադրբեջանին։ Եվ ահա Նիկոլը հունիսի 7-ին մեզ «հեղափոխություն-3» է խոստանում։ Չնայած՝ չի իմացվի, գուցե ոչ թե մեզ է խոստանում, այլ Ադրբեջանի՞ն։ Չէ՞ որ առաջին երկու «հեղափոխություններից» միայն Ադրբեջանն է շահել։

Ամեն դեպքում՝ մի հարցում Նիկոլն իրավացի է․ «հեղափոխություն-3»-ը տեղի կունենա, թե ոչ՝ կախված է մեկ մարդու որոշումից, և այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   97 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ