...

Հերոսական լայքերի փուլը

Հերոսական լայքերի փուլը

Հունվարի 26-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ էին դրել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին։

Միջոցառումը նվիրված էր ֆաշիստական շրջափակումից քաղաքի ամբողջական ազատագրման 80-ամյակին։ 

Օրեր անց մի քաղաքացի, որը սոցցանցերում ներկայացել էր որպես Սամվել Շիրինյան, տապալել է ծաղկեպսակներն ու տրորել ռուսական եռագույնի գույներով ժապավենը՝ նկարահանելով գործողություններն ու հրապարակելով այն։

«ՉԻ». Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի դափնիները շատերին հանգիստ չեն տալիս: Դե որ մեկը բարձրանա սյունը, արագաչափերը փչացնի, դա նկարահանի ու հրապարակի և արածը որպես հերոսություն ներկայացնի, էն մյուսն էլ, դրանից ոգևորված, ծաղկեպսակները կտապալի:

Եվ բոլոր դեպքերում. կարևորը լայքերն են: Մի երկու օր առաջ էլ մի հաստագլուխ վրա էր տվել փողոցում հանգիստ գարեջուր խմող հնդիկների վրա: Նկարելով, բանով: 

Ու քանի գնում, շատանում են նման դեպքերը: 

Ուղղակի վերջին դեպքում չգիտենք՝ ռուսները ինչպես կարձագանքեն. վերջին ամիսների հակառուսական հիստերիայի շարունակությո՞ւն, թե՞ ձեռքը թափ կտան, իբր, լավ, զահլա չկա:  
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   337 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ