...

Հեռու շառից ու շնորհավորանքից

Հեռու շառից ու շնորհավորանքից

ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաստ համար 0025.

Ֆեյսբուքում իմ ծնունդը շնորհավորելու համար աշխատանքից ազատվել է ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանը:

Կեցցե ազատ, ժողովրդավար և հպաաաարտ Հայաստանը»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց խորհրդային անեկդոտը, երբ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի ղեկավարներ Քարտերն ու Բրեժնևը վիճում են դեմոկրատիայի շուրջ: Քարտերն ասում է. մեր երկիրն այնքան դեմոկրատական է, որ ցանկացած մարդ կարող է գալ, Սպիտակ Տան առջև կանգնել ու բացականչել. «ԱՄՆ-ի ղեկավարը հիմարի մեկն է»:

Բրեժնևը պատասխանում է. մեր մոտ էլ է դեմոկրատիա: Մեր մոտ էլ, ցանկացած մարդ կարող է գալ Կրեմլի առջև կանգնել և բացականչել. «ԱՄՆ-ի ղեկավարը հիմարի մեկն է»:

Բնավ չէինք ցանկանա, որ Հայաստանում խորհրդային մակնիշի այդպիսի դեմոկրատիա լինի: Եթե Նարեկ Մալյանը ճիշտ է ասում (նշենք, որ արդեն նախկին ոստիկան Ալբերտ Ունուսյանը նրա գրառման տակ հաստատել է դա), ապա դա շատ վատ է, դա ամոթալի է: 

Ոստիկանապետ Արման Սարգսյանը շատ ավելի կարևոր անելիքներ ունի, քան հետևել, թե ով ում է շնորհավորել: Ի դեպ, խոսքը վերաբերում է հենց շնորհավորանքին, լայքի դեպքում ուրիշ պահ է: Եթե հանկարծ պետական պաշտոնյան կամ ոստիկանը լայքի ինչ-որ մեկի ատելություն, ռասիզմ, ֆաշիզմ, հայհոյանք պարունակող գրառումը, այդ դեպքում աշխատանքից հեռացնելը նորմալ է: Բայց ոչ շնորհավորանքի համար: 

Հա, Արման Սարգսյանին քիչ էր մնում մոռանայինք: Գավառի սպանդից հետո ոստիկանապետը պետք է ընդհանրապես օրերով չքնի, զբաղվի ոստիկանությունը «շողուլի» բերելով, ոստիկանությունը իրապես ոստիկանություն դարձնելով, Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծողներին հայտնաբերելով, ոչ թե շնորհավորանքի համար ոստիկան հեռացնելով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1323 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ