...

Ազգային շուքի առանձնահատկությունները

Ազգային շուքի առանձնահատկությունները

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանն անդրադարձել է ՀՅԴ հաղորդագրություններից մեկին, ըստ որի «Մոնրեալում մեծ շուքով նշվեց Հայոց Ցեղասպանության 108-ամյակը»:

«Դզզեց...

Մյուս տարի Արցախի հանձնումը մեծ շուքով կնշենք»,- գրել է Ն. Մալյանը:

«ՉԻ». Դե, զարմանալի բան չկա, որ դաշնակները շուքով են նշում Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը: Ինչպես մեր նախկին արտգործնախարարներից մեկն էր ասել, անունը չտանք, որ «մույսները ոևէ» կերպ չնեղանան... հա, ասել էր, թե շուտով տոնելու ենք Ցեղասպանության 90-ամյակը:

Զարմանալին այն է, թե դաշնակներն ինչի են մեծ շուքով նշել: Երևի այս անգամ, բացի քյաբաբ-խորովածից, նաև երրորդ «գարյաչին» է եղել: 

Իսկ եթե, Աստված չանի, Արցախը կորցնենք, դա արդեն լրիվ ուրիշ մակարդակով կնշեն: Ոչ թե շուքով, այլ շքեղ: Կիջնեն Կոլորադոյի ձոր, մի հատ նենց կնշեն, որ ադրբեջանցիները 100 տարի էլ զարգանան, մեկ է, մրմռալու են: Լավ գինի կվերցնեն «Գինի լից» երգը լավ կատարելու համար, կնշեն, վերջում էլ սալյուտ կխփեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1960 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ