...

Հերթական անգամ

Հերթական անգամ

«Հրապարակը» գրում է. «Նախկին վարչապետ, մեկ տարի առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը շարժումը մարելուց հետո նեղսրտել էր ընդդիմությունից՝ պայքարը մինչև վերջ չտանելու և արտահերթ ընտրություններին համաձայնելու համար, տևական ժամանակ մեկուսացել էր, և նրա նեղսրտվածությունը ժամանակ առ ժամանակ երևում էր հարցազրույցներից, որոնք, որպես կանոն, իր կնոջ կայքին է տալիս՝ ankakh.com-ին, նախօրեին Ֆրանսիայի հրապարակում էր»:

«ՉԻ». Չէ, հանկարծ չմտածեք, թե հիմա կհեգնենք կամ թթու խոսք կասենք: Միացել է շարժմանը, իր իրավունքն է: 

Մեզ ավելի շատ հետաքրքրում է հետևյալը. նախորդ շարժումը, որը կոչվում էր Հայրենիքի փրկության, և ինքն էր առաջնորդում այն, նույնիսկ վարչապետի թեկնածու էր, տապալվեց: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մարեց այդ շարժումը:

Բավական երկար ժամանակ է անցել դրանից հետո, և իսկապես, Վազգեն Մանուկյանը չէր երևում: Մեզ հետաքրքրում է՝ ինչ-որ հետևություններ արե՞լ է այս ընթացքում, թե ինչու ընդդիմությանը չհաջողվեց և չի հաջողվում արդյունավետ աշխատել: Վերլուծեր, մտորումներ ունենար: Որտե՞ղ են սխալվել, ի՞նչն է սխալ, ինչո՞ւ ենք այս օրն ընկել: Ինչո՞ւ է այսքան աղետներից հետո իշխանություններին հաջողվում պահպանել դիրքերը:

Որովհետև Վազգեն Մանուկյանը մեր պետության վերջին մարդը չի, ի վերջո, անցյալ է ունեցել, պետականության կայացման ակունքներում է կանգնած եղել, 88-ի շարժման ղեկավարներից է եղել, գոնե ինքը հիմա պետք է հասկանա, ընդդիմություն-իշխանություն այս որակի հակամարտությունը մեզ ոչ մի լավ բանի չի տանելու, անկախ նրանից, թե ինչով կավարտվի հակամարտությունը: 

Դրա համար, նույն Վազգեն Մանուկյանը պետք է բոլոր ամբիցիաները մի կողմ թողնի, այսինքն՝ բոլորը պետք է իրենց ամբիցիաները մի կողմ դնեն, մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերի հետ նստեն, մի հատ քննարկեն, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից: Ավանսով Վազգեն Մանուկյանին մի քիչ առաջ հրենք, տեսնենք՝ ինչ կասի կամ կանի: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1258 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ