...

Հերթով, հերթափոխով

Հերթով, հերթափոխով

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը երթ է անցկացրել Երևանում: 

«ՉԻ». Թե ինչ նպատակով են երթ անցկացրել, ինչ են ասել, դա կարևոր չէ: Շաբլոն մտքեր են, որոնց բոլորն էլ ծանոթ են:

Ավելի կարևոր է այն, որ վերջին օրերին բազմաթիվ մարդ-կուսակցություններ, ամեն մեկն իր հերթին երթ, հանրահավաք, բողոքի ցույց, պիկետ է կազմակերպում: 

Ու քանի որ այդ մարդ-կուսակցությունները շատ են, ժամանակն է, որ մի հատ ժամանակացույց կազմվի, ամեն մեկին տարվա մի օր տան, որ այդ օրը ուրիշ ուժեր չզբաղվեն հայրենիքի փրկությամբ, իրար չխանգարեն: 

Հանգիստ եղեք, հաշվել ենք. տոնական օրերը հանած, 350 կուսակցություն, ուժ, նախաձեռնություն, շարժում, ՀԿ է Հայաստանում գործում: 

Հիմա, օրինակ, ապրիլի 8-ը թող դառնա.. ո՞նց էր էդ բանանի անունը, հա, «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության օր: Ապրիլի 9-ը, խոսքի, Վիլսոնի օր: Խորհրդային օրացույցներ կային, էն որ օրը մի հատ էջ էինք ճղում, գցում, մի հատ նման օրացույց էլ ստեղծվի, որ մարդիկ իմանան, թե այդ օրն իրենց ինչ է սպասվում: 

Ու այդպես կարող է համազգային համերաշխություն տիրի մեր երկրում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ