...

Գիրքը շառ է, շառ

Գիրքը շառ է, շառ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին զննելով, հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ:

«ՉԻ». Առայժմ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից ձեն-ձուն չկա: Ո՛չ զանգել է ԱԱԾ պետին, ո՛չ խնդրել է հետ զանգել, ո՛չ տեսանյութեր է հրապարակել: 

Եվ ուրեմն, այստեղից եզրակացություն. էս «մեթամֆետամին» դեպքի հետ հաստատ ոչ մի կապ չունի, պլյուս՝ ինքը գրքերի ներմուծմամբ չի զբաղվում:

Իսկ թմրաբիզնեսով զբաղվողները վերջապես պետք է հասկանան, որ եթե մեզ մոտ 200 կիլո թմրանյութ են հայտնաբերում բանանի մեջ, գրքերի մեջ թմրանյութ գտնելը մեկից մեկ է: Հա տակ են տալու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ