...

Տվերսկայան շառ է, շառ

Տվերսկայան շառ է, շառ

Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, գրում են ռուսական Telegram-ալիքները։

Պողոսյանին երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա իր հետ ունեցել է փախստականի վկայական։

Ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակին, առաջիկայում Միհրան Պողոսյանին սպասվում է Ռուսաստանից արտահանձնում։ 

«ՉԻ». Մեզ ամենաշատը հետաքրքրում է, թե Միհրան Պողոսյանն ինչ գործ ուներ Տվերսկայա փողոցում: Արբատը լիներ կամ Կուտուզովի պողոտան, բան չէինք ասի, բայց Տվերսկայա փողո՞ց: 

Ըհը, գնացել է շառոտ վայր, բռնվել: 

Ընդ որում, երևի այնքան հաճախ է այդ փողոց այցելել, որ ոստիկանները մտածել են. ո՞վ է այս մարդը, օրումեջ այստեղ է, մի հատ ստուգենք: Ու... համը դուրս է եկել: 

Իհարկե, դեռ հարց է, Քեթրինի Միհրանին կհանձնե՞ն Հայաստանին՝ հաշվի առնելով, որ նախկինում մի քանի անգամ մերժել էին հանձնել, բայց փաստ է, որ Տվերսկայայում հաճախորդների թիվը մեկով պակասելու է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   287 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ