...

Փրկիչը Մոսկվայից

Փրկիչը Մոսկվայից

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը «Մեդիահաբ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ օրեր առաջ դիմում է գրել ու դուրս եկել ՀՀԿ-ից և նոր կուսակցություն է բացել։ Կուսակցությունը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»։

«ՉԻ». Աչքներս լույս: Երկու օրում երկու նոր կուսակցություն ունեցանք: Երեկ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանն է կուսակցություն ստեղծել, այսօր էլ՝ ԴԱՀԿ նախկին պետը: Այսինքն՝ չի ստեղծել, բացել է: Մոսկվայում բանալին մտցրել է կողպեքն ու բացել: 

Ընդ որում, յուրաքանչյուրը կուսակցություն է բացում բացառապես ազգը փրկելու նպատակով: Բոլոր կուսակցությունների անվան մեջ անպայման նշվում է «միասնություն» բառը: Թե ինչու այդ միասնության նպատակով բոլորը մի կուսակցության մեջ չեն հավաքվում... կարդացեք «Մկների ժողովը»:

Բայց լավ ժամանակին թռավ ՀՀԿ-ից: Ծանր վիճակի մեջ դրեց նախկին կուսակիցներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   355 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ