...

Հեշտ ու համեղ. Գինով օղաբլիթներ

Հեշտ ու համեղ. Գինով օղաբլիթներ

Երբ Իտալիայում սկսվում է Բարեկենդանի տոնը, ողջ երկիրը մսային, յուղոտ կերակուրներ ու անպայման քաղցր է ուտում՝ յուղաբլիթներ, օղաբլիթներ, թխվածքաբլիթներ: Դրանց մեծ մասը տապակում են յուղի մեջ, բայց մի քանիսը, ինչպես այս օղաբլիթները, պետք է ջեռոցում պատրաստել: Բարեկենդանի ոգուն համապատասխանեցնելու համար օղաբլիթների մեջ նաև գինի են ավելացնում, և շատ ուրախ աղանդեր է ստացվում:

Բաղադրիչները
8-10 բաժնի համար

  • 300 գ ալյուր
  • 1 բաժակ սպիտակ, չոր գինի
  • 1/2 բաժակ շաքարավազ
  • 1 փաթեթ կամ 10 գ փխրեցուցիչ
  • 1 փաթեթ կամ 10 գ վանիլային շաքարավազ
  • 1 բաժակ ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Պնակի մեջ խառնեք գինին, ձիթապտղի ձեթը, սովորական և վանիլային շաքարավազները: Պնակի մեջ ավելացրեք նաև ալյուրը մի փոքր աղի ու փխրեցուցիչի հետ, խմոր հունցեք:
  2. Խմորը ոչ մեծ մասերի բաժանեք: Մասերից յուրաքանչյուրը երշիկի նման ոլորեք ու օղակի ձև տվեք:
  3. Տապակի վրա կալկա դրեք ու տեղադրեք օղաբլիթները:
  4. Օղաբլիթները 10-15 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մատուցեք տաք կամ սառը վիճակում:

Խորհուրդ: Օղաբլիթները պատրաստելիս կարող եք տարբեր գինիներով փորձարկումներ անել: Այս աղանդերը շատ համեղ է ստացվում կիսաքաղցր գինիներով:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   583 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ