...

Հեշտ ու համեղ. Մեղրով պաղպաղակ սեմիֆրեդո

Հեշտ ու համեղ. Մեղրով պաղպաղակ սեմիֆրեդո

Սեմիֆրեդոն հարած սերուցքով ու տարբեր հավելումներով՝ շոկոլադով, ընկուզեղենով կամ մրգերով, սառեցված ձվային կրեմ է: Վերածննդի շրջանում այս պաղպաղակը perfetto էին անվանում, ինչը նշանակում է՝ իդեալական:
Պաղպաղակը սկսեք պատրաստել մատուցելուց 5-6 ժամ առաջ:

Բաղադրիչները

  • 200 գ մեղր
  • 2 ձու
  • 4 ճ.գ. շաքարավազ
  • 400 մլ յուղոտ սերուցք

Պատրաստման եղանակը

  1. Սպիտակուցներն առանձնացրեք դեղնուցներից: Դեղնուցները հարեք մեղրի հետ: Եթե մեղրը շատ խիտ է, մի քիչ տաքացրեք ջեռոցում:
  2. Առանձին հարեք սպիտակուցները՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Հարած սպիտակուցն ավելացրեք դեղնուցին ու մեղրին, ներքևից վերև շարժումով զգուշորեն խառնեք:
  3. Առանձին պնակի մեջ հարեք սառը սերուցքը և ավելացրեք մեղրաձվային զանգվածի մեջ:
  4. Ստացված խառնուրդը լցրեք առանձին բաժակների մեջ և 4-5 ժամով տեղադրեք սառցախցիկում: 
  5. Պաղպաղակը մատուցեք՝ զարդարելով մեղրի ցանցով կամ հատապտուղներով:

Խորհուրդ: Պաղպաղակը սառցախցիկից հանեք մատուցելուց մի քանի րոպե առաջ, որպեսզի մեղրի հոտն ավելի արտահայտիչ լինի:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   897 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ