...

Հեշտ ու համեղ. Տապակած սենդվիչներ՝ մոցարելա պանրով

Հեշտ ու համեղ. Տապակած սենդվիչներ՝ մոցարելա պանրով

Այսպիսի բուտերբրոդները մեծ տարածում ունեն Իտալիայի Կամպանիայի ու Լացիոյի շրջանների, այսպես ասած, «աղքատ խոհանոցներում»: Մի քիչ չորացած, հյութալիությունը կորցրած մոցարելան ուտելու փոխարեն հացով տապակում են: Այդպես և՛ համեղ է ստացվում, և՛ հացը չի թրջվում: Սովորաբար այս սենդվիչները մատուցում են կանաչ աղցանի հետ:

Բաղադրիչները

  • 12 հատ տոստի համար նախատեսված հաց, առանց միջուկի
  • 300 գ մոցարելա պանիր
  • 200 մլ կաթ
  • 160-180 գ ալյուր
  • 3 մեծ ձու
  • մոտ 100 գ ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Ձուն հարեք խորը ափսեի մեջ, աղ արեք: Մի ափսե էլ վերցրեք, մեջը լցրեք ալյուրը, էլի աղ արեք: Երրորդ ափսեի մեջ լցրեք կաթը:
  2. Մոցարելան մոտ 1 սմ հաստությամբ կտրտեք: Կտորները անձեռոցիկներով կամ կտորով չորացրեք: Ձեթը տաքացրեք մեծ թավայի մեջ:
  3. Երկու կտոր հացն արագ մտցրեք կաթի մեջ ու հանեք: Մի կտորի վրա դրեք 1-2 կտոր մոցարելա պանիր, մյուս կտորով ծածկեք պանիրն ու հացը կողքերից միացնելով՝ ամրացրեք:
  4. Ստացված սենդվիչը թաթախեք ալյուրի, ապա հարած ձվի մեջ ու տեղադրեք տաքացրած ձեթով թավայի մեջ:
  5. Տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը, թեքեք սենդվիչը, մյուս կողմն էլ նույն ձևով տապակեք (յուրաքանչյուր կողմը՝ մոտ 1,5 րոպե): Թավայի մեջ միաժամանակ կարող եք ընդամենը 3 սենդվիչ տապակել, որպեսզի իրար չկպչեն:

Պատրաստի սենդվիչները կիսեք ու միանգամից մատուցեք:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ