...

Հետևեք, որ թղթերով ամեն ինչ կարգին լինի

Հետևեք, որ թղթերով ամեն ինչ կարգին լինի

Նիկոլ Փաշինյանը դիմել է Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ խնդրելով մամուլի ոչ մի հրապարակում անպատասխան չթողնել և շատ ուշադիր լինել կեղծ մատնության սահմանագծերն անցնելու պարագայում։

«ՉԻ»․ Գործնականում սա նշանակում է հետևյալը․ ԱԱԾ-ն ու Գլխավոր դատախազը պիտի ուշադիր հետևեն մամուլի հրապարակումներին, և ամեն անգամ այս կամ այն պաշտոնյայի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ ինչ-որ հրապարակում տեսնելիս պարզեն՝ «թղթերով ամեն ինչ կարգի՞ն է», թե՞ ոչ։ Եթե ամեն ինչ կարգին է՝ պիտի անմիջապես պատասխանատվության ենթարկեն լրատվամիջոցին։

Իրականում ԱԱԾ-ն էլ, Գլխավոր դատախազն էլ վաղուց այդպես են վարվում, ու Նիկոլ Փաշինյանի «խնդրանքի» կարիքն առանձնապես չկար։ Այնպես որ՝ նա ավելի շուտ իր թիմակիցներին է հորդորում ուշադիր լինել և այնպես անել, որ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»։ Իսկ եթե ուշադիր չեղան՝ թող չնեղանան։ Չնայած՝ այդ դեպքում էլ դատախազությունն ու ԱԱԾ-ն կարող են «անուշադիր լինել» և պարզապես չնկատել այդ հրապարակումները։ Փոխարենը դրանք կդնեն հատուկ թղթապանակում և կօգտագործեն միայն այն դեպքում, եթե անզգույշ թիմակիցները որոշեն «քաղաքական խաղեր տալ»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1646 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ