...

Հետևություններ չի արել

Հետևություններ չի արել

ՄԻՊ Արման Թաթոյանն իր համար նոր զբաղմունք է գտել: Որոշել է դիմել ՍԴ՝ վիճարկելու Ռազմական դրության ժամանակ խոսքի ազատության վերաբերյալ սահմանափակումների սահմանադրականությունը:

Կենաց-մահու պատերազմ է ընթանում, թշնամին խստագույն ցենզուրա է հաստատել իր երկրում, որպեսզի կառավարի ինֆորմացիոն հոսքերը, իսկ Թաթոյանը ցանկանում է, որ ով ինչ ուզենա գրի ու խոսի: Տեղից էլ այդպես է՝ դիցուք Գևորգ Պետրոսյանը, տարաբնույթ խուճապ ստեղծողները և վտանգավոր էյֆորիա տարածողները:

Այս օրերին Թաթոյանը ավելի լուրջ զբաղմունք պետք է ունենար: Թշնամու վայրագություններն այնքան շատ են, որ Թաթոյանը ուրիշ ուղղությամբ մտածելու ժամանակ չպետք է ունենար, բայց արի ու տես, որ ունի:

Թաթոյանը պետք է հասկանա, որ ինքը միայն հայտնի շրջանակների պաշտպանը չէ: Թող մի փոքր մոնիթորինգ անի սոցիալական ցանցերը և կտեսնի, թե մարդիկ որքան դժգոհ են որոշ լրատվամիջոցների հակապետական գործունեությունից:

Ամռանը նույն Թաթոյանը պայքարում էր, որ ոստիկանությունը չտուգանի դիմակ չկրողներին, նրանց չտանի ոստիկանական բաժանմունքներ: Այսօրվա ցավոտ պայքարը նաև նման կեցվածքի արդյունք է, երբ հիվանդներին չեն կարողանում տեղավորել հիվանդանոցներում:

Թերևս այդ դասը պետք է ուսուցողական լիներ ՄԻՊ-ի համար, բայց կարծես նա որևէ հետևություն չի արել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ