...

ՀՀ վարչապետի գաղափարախոսական ուղերձը՝ ֆուտբոլային պարտությունների առթիվ

ՀՀ վարչապետի գաղափարախոսական ուղերձը՝ ֆուտբոլային պարտությունների առթիվ

Երեւանում Վրաստանին 0:3, Թբիլիսիում էլ 6:1 հաշվով Հայաստանի ֆուտբոլ ազգային հավաքականի պարտություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է Իրական Հայաստանի բնակիչներին։

Գաղափարախոսական ուղերձն ամբողջությամբ՝ ստորեւ․

Իրական Հայաստանի պարտելի բնակիչներ,

Իրականում, զարմացած եմ Վրաստանի հետ ֆուտբոլային պարտությունների պատճառով առաջացած բողոքներից եւ դժգոհություններից։

Ինձ թվում էր՝ այլեւս ծանր չեք տանի պարտությունները, քանի որ, ինչպես առիթ էի ունեցել ասելու Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպմանը, մենք մեր պարտությունների միջոցով ենք անկախ պետություն ունենալու հնարավորություն ձեռք բերել։

Ցանկանում եմ շեշտել, որ Վրաստանին պարտվելը բխում էր Իրական Հայաստանի գաղափարախոսությունից։ Մենք Վրաստանի հետ նույնպես սահմանազատում ենք իրականացնում, ու եթե ագրեսիվ խաղ ցուցաբերեինք, դա կարող էր բացասաբար ազդել գործընթացի վրա։

Ընդգծեմ նաեւ, որ երկու խաղերի հանրագումարում 9։1 պարտությունը փոխադարձ զիջումների արդյունք էր։ Մենք միակողմանիորեն ոչինչ չենք զիջել։ 9 գնդակ մենք ենք զիջել, 1 գնդակ վրացիները։

Հպարտությունը կորցրած սիրելի իրականհայաստանցիներ,

Վրաստանից կրած պարտությունների հետեւանքով առաջացած հասարակական դժգոհությունները Աննայի հետ մեր երեկվա խաշլամայով ընթրիքի կարեւորագույն թեմաներից էր։

Պայմանավորվեցինք, որ #կրթվելընորաձեւէ նախաձեռնության շրջանակներում հատուկ դասընթացներ կկազմակերպվեն հատուկ այն անձնաց համար, որոնք բողոքում են պարտությունից՝ այդպես շեղվելով Իրական Հայաստանի պետական գաղափարախոսությունից։

Ներքին գործերի նախարարին եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին արդեն հանձնարարել եմ գույքագրել այն անձանց անունները, որոնք հրապարակավ քննադատել են մարտի 20-ին եւ մարտի 23-ին գրանցված արդյունքները։

Սա՝ հանուն անկախության եւ ինքնիշխանության։

Գրկում եմ բոլորիդ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ