...

Բա Սահմանադրությո՞ւնը երբ եք «ատեստավորում»

Բա Սահմանադրությո՞ւնը երբ եք «ատեստավորում»

Պաշտպանության փոխնախարարը տեղեկացրել է, որ զինված ուժերում ատեստավորման համար դիմածների կեսը չի հաղթահարել անհրաժեշտ նվազագույն պահանջների շեմը (պարզ ասած՝ «կտրվել է»), իսկ գերազանց է ստացել դիմածների ընդամենը 2 տոկոսը։

ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհուրդ կտայինք ատեստավորման վրա զուր տեղը գումար չծախսել։ Դրա փոխարեն ներքին կարգով Նիկոլ Փաշինյանից ճշտեք, թե ըստ Ադրբեջանի առաջարկած «խաղաղության օրակարգի»՝ կոնկրետ քանի՞ տոկոսով պիտի կրճատվի հայկական բանակը, ու ըստ այդմ էլ հայտարարեք «ատեստավորում չանցածների» տոկոսը։ Թե չէ ատեստավորում անեք, 50 տոկոսն ատեստավորվի, աշխատավարձ-բան բարձրացնեք, հետո որևէ Բայրամով հայտարարի, թե «խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հայկական բանակի թվակազմն առնվազն 80 տոկոսով կրճատվի, հակառակ դեպքում մենք դա կընկալենք որպես սպառնալիք․․․»։ Հո ամեն անգամ նոր ատեստավորում չե՞ք անելու։

Հա, ի դեպ՝ կամաց-կամաց սկսեք նաև զրահատեխնիկան «ատեստավորել»։ Ադրբեջանը երևի Նիկոլին կպարտադրի դրանց թիվը նույնպես սահմանափակել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2113 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ